Անահիտ Կիրակոսյանը վերջերս նկարահանվել է իրանական արտադրության երկու ֆիլմում: Դերասանուհին «Աղվես» գեղարվեստական ֆիլմում եւ 15 սերիայից բաղկացած ֆիլմաշարում մարմնավորում է հրեա կնոջ: BRAVO.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ առաջարկը ստացել է իրանահայից, որը, թատրոնում դիտելով իր մասնակցությամբ “Անուշ” ներկայացումը, առաջարկել է մասնակցել քասթինգին:
«Մի ֆիլմում խոսել եմ միայն անգլերեն, մյուսում` բացի անգլերենից նաեւ ռուսերեն ու մի քիչ պարսկերեն: Հատուկ այս դերերիս համար կատարելագործում էի անգլերենիս իմացությունը, սովորել էի տեքստը: Փորձնական նկարահանում արեցին, այնուհետեւ հաստատեցին մասնակցությունս: Խաղում եմ պատմություններից մեկի գլխավոր կերպարում»,-ասել է դերասանուհին` հավելելով, որ նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում:
Շարունակությունը` այստեղ: