Երբ Մադոննան ու Մայլի Սայրուսը MTV Unplugged հաղորդման շրջանակներում ներկայացան զուգերգով, Բրիթնի Սփիրսն ու Լեդի Գագան նույնպես սկսեցին մտածել համատեղ երաժշտական նախագծի մասին: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Երգչուհիների` համատեղ աշխատանքներ իրակականացնելու քննարկումներին ներկա է գտնվել նաև Բրիթնիի մենեջեր Լարի Րուդոլֆը: Պարզվում է , որ Բրիթնին վաղուց ուներ մտադրություն Գագայի հետ զուգերգով հանդես գալու և այդ մասին հայտնել էր երաժշտական երեկույթներից մեկի ժամանակ:
«Հիասքանչ նախագիծ կծնվի Լեդի Գագայի հետ համագործակցությունն իրականացնելիս, նա տարբերվում է իր վառ կերպարով, անհատականությամբ, շատ հետաքրքիր և «բարդ» երգչուհի է»,-ասել է Բրիթնին:
Լեդի Գագան անուշադրության չմատնեց Բրիթնիի առաջարկ-ցանկությունը և Twitter-յան էջում թողեց հետևյալ գրառումը.
«Արի անենք դա, Բրիթնի′, ժամանակը եկել է»: