Life.panorama.am-ը գրում է.

 

Ամերիկյան շոու-բիզնեսի ամենավառ զույգերից մեկը՝ Բեյոնսեն և Ջեյ Զին, արևմտյան լրատվամիջոցներին պատմել են, որ վերջին շրջանում իրենց հաջողվել է ազատվել ավելորդ քաշից և որ ակտիվորեն են զբաղվել սպորտով: Զույգը միասնական ցուցանիշով մոտ 50 կգ քաշ է կորցրել:

 

Զույգը պատմել է, որ իրենք կարողացել են նիհարել 22 օր ակտիվ սպորտային մարմնամարզությունների և բացառապես բանջարեղեն ուտելու շնորհիվ:

 

«Իրականությունը այն է, որ դուք պետք է զոհողությունների գնաք: Եվ այդ դեպքում խոսքը գնում է մտավոր ուժերի և ջանքերի մասին, քան ֆիզիկական ուժի մասին: Դու պետք է քեզ հասցնես այդ ամենին: Ընդ որում նշանակություն չունի, թե ով է Ձեր մարզիչը, դու պետք է առողջ լինես և ճիշտ որոշումներ կայացնես»,- ասել է երգչուհին: