Բեյոնսեն հերթական ռեկորդն է սահմանել իր շարունակվող RENAISSANCE համաշխարհային շրջագայության շրջանակներում, գրում է Hypebeast-ը։
Ըստ չարտի տվյալների՝ նյութը գրելու պահին շրջագայությունը հավաքել է ավելի քան 461 միլիոն ԱՄՆ դոլար՝ գերազանցելով Մադոննայի 2008–2009 թվականների «Sticky & Sweet» շրջագայությունը, որը հավաքել է 411 միլիոն ԱՄՆ դոլար։ Թիվը կարող է ավելի մեծանալ, քանի որ Բեյոնսեն մինչեւ հոկտեմբերի սկիզբ շոուներ կանցկացնի Ինգլվուդում, Վանկուվերում, Սիեթլում, Արլինգթոնում, Հյուսթոնում, Նյու Օռլեանում եւ Կանզաս Սիթիում:
Ավելի վաղ՝ մայիսին, Forbes-ը գնահատել էր, որ Բեյոնսեն շրջագայությունից կարող է վաստակել ավելի քան 2 միլիարդ դոլար՝ հիմնվելով տոմսեր գնող երկրպագուների թվի վերաբերյալ «լավատեսական» ենթադրությունների վրա, տոմսերի միջին բարձր արժեքը՝ 700 դոլար: