Հանրաճանաչ երգչուհի Բեյոնսեն հրապարակ է դուրս եկել «մերկ» զգեստով: Աստղը իր Instagram-ի էջում փոքրաթիվ լուսանկարներ է հրապարակել:
Բեյոնսեն ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիին պատկանող բարեգործական հիմնադրամի կազմակերպած ակցիայի համար ընտրել է մարմինն ընդգրկող կիպ, թափանցիկ հագուստ: Սպիտակ երկրաչափական նախշերով հանդերձանքը համապատասխանում է աստղի մաշկի գույնին: Այդ հանգամանքը և զգեստի ձախակողմյան խոր կտրվածքը «մերկ» հանդերձանքի տպավորություն են ստեղծում: