38-ամյա Բեյոնսեն կարողանում է զարմացնել։ Երգչուհին հազվադեպ է ներկայացնում հանրությանը, այդ պատճառով նրա յուրաքանչյուր նոր կերպար առաջացնում է երկրպագուների հետաքրքրությունը։
Այս անգամ Բեյոնսեն մասնակցել է «Queen & Slim» ֆիլմի ցուցադրությանը, որի ռեժիսորը նրա տեսահոլովակի՝ «Limonade»-ի հեղինակն է՝ Մելինա Մատսուկասը։ Ռեփեր Ջեյ Զիի կինը «զինվորական» ոճի ազդեցիկ կերպար է ընտրել։
Նա կրել է Balmain-ի ուլտրակարճ զգեստը։ Այն ընդգծում էր նրա կազմվածքը։ Փայլուն կոշիկներն ու փարթամ սանրվածքն ամբողջացրել են կերպարը։ Բեյոնսեն արեւային ակնոց էր ընտրել եւ երկար ականջօղեր։