Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր Բեյոնսեն պատրաստվում է պայմանագիր կնքել Disney-ի հետ: Ինչպես հաղորդում է The Sun-ը, պայմանագիրը նախատեսված կլինի 80 միլիոն ֆունտ սթեռլինգի համար:
Ընկերության ղեկավարությունը գոհ է մնացել 38-ամյա աստղի հետ համագործակցությունից: Հիշեցնենք, որ երգչուհին կատարել է «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի սաունդթրեքը, ինչպես նաև հնչյունավորել է Նալային:
Ֆիլմի թողարկումից հետո Disney-ը Բեյոնսեին առաջարկել է 80 միլիոն ֆունտ արժողությամբ պայմանագիր: Բեյոնսեն ներգրավվելու է ընկերության ևս երեք նախագծերում: Հայտնի է, որ նա կկատարի Black Panther-2 ֆիլմի սաունդթրեքը:
«Disney-ի ղեկավարները հասկանում են, որ Բեյոնսեն կատարյալ է իրենց բրենդի համար: Եվ «Առյուծ արքան» ևս մեկ ապացույց էր»,- հայտնել է աղբյուրը: