Կորսետների դիզայներ Նոսի Կուերոն հրապարակայնորեն դատապարտել է երգչուհի Բեյոնսեին և նրա թիմին՝ նրա աշխատանքի դիմաց չվճարելու համար։ Այս մասին նա գրել է սոցցանցերում։

«Որպես Բեյոնսեի ոճաբան՝ ես լավագույնն էի սպասում քեզնից և քո թիմից։ Բայց քանի որ դուք չեք պատասխանում իմ հաղորդագրություններին և նամակներին, կարծում եմ, որ դա կարող եմ միայն այստեղ ասել՝ նախքան այս հարցը օրինական կարգավորելը, քանի որ դուք ինձ և իմ գործընկերոջը երեք ամիս աշխատավարձ չեք տվել»,- գրել է Կուերոն։

Նա նաև նշել է, որ այս նկարահանման համար իրեն ոչ մի ցենտ չեն վճարել։

 
 

Երգչուհի Բեյոնսեն հուլիսի 29-ին թողարկեց իր յոթերորդ ստուդիական Act 1: Renaissance ալբոմի առաջին մասը, նախորդ LP Lemonade-ը թողարկվեց 2016 թվականին։ LP-ն բացվում է «Break My Soul» սինգլով՝ Ռոբին Ս-ի 1993 թվականի «Show Me Love» երգով։ Նոր ալբոմում, ընդհանուր առմամբ, կա 16 թրեք: Դրա ստեղծման վրա աշխատել են նաև Բեյոնսեի ամուսինը՝ Ջեյ Զին, Դրեյքը, Skrillex-ը, The-Dream-ը, Lucky Daye-ն և այլք։