ESem.am-ն իր ընթերցողներին պարբերաբար ներկայացնում է ամենացանկալի հայ դերասանների և դերասանուհիների թոփ 5-ը: Այս անգամ ներկայացնում ենք ամենասպասված և ցանկալի դերասաններին:
Ի դեպ, մեկնաբանությունների բաժնում կարող եք գրել նաև Ձեզ համար ամենացանկալի դերասանների անունները: Հաջորդ հնգյակը կազմելիս սնպայման հաշվի կառնենք Ձեր ցանկությունը :)

Սոս Ջանիբեկյան
Թեպետ տևական ժամանակ է, ինչ դերասան Սոս Ջանիբեկյանը հանդես չի գալիս սերիալներում, հանդիսատեսը չի դադարում սիրել և սպասել նրան: Առաջին անգամ Սոսը հանդիսատեսին ներկայացել է «Կյանքի գինը» հեռուստասերիալի շրջանակներում, որում մարմնավորում էր Ալեքին: Դերասանի մայրը մի առիթով ESem.am-ին պատմել է, որ ցանկացել որդուն Ալեքսանդր անվանակոչել, սակայն հայ մեծ դերասան Սոս Սարգսյանի ցանկությամբ նրան Սոս է անվանել և շատ ուրախ է, որ որդին հենց Ալեք անվամբ հայտնի դարձավ հանրությանը: Դերասանի մայրը դրանում նախախնամության խորհուրդ է տեսնում:) Իրականում անունը կապ ուներ, թե՝ ոչ, դժվար է ասել, սակայն այս դերը հաջողությունը բերեց Սոսին. նա շատ արագ գրավեց հեռուստադիտողների սիրտը: «Կյանքի գնին» հաջորդեցին այլ հեռուստասերիալներ, ֆիլմեր: Դերասանը քիչ է հանդես եկել թատրոնում, սակայն այժմ փորձում է լրացնել բացը. նա որոշեց հաղթահարել իր վախն ու խաղալ նաև թատրոնում և այժմ Արման Նշանյանի հետ հանդես է գալիս Դրամատիրական թատրոնի բեմում' «Կենտ զույգը» ներկայացմամբ: Այս շրջանում Սոսը նկարահանվում է նաև ռուսական «Հրաձիգ 2» ֆիլմում և իր քայլերն է անում ռուսական կինեմատոգրաֆիայում:

 

Աշոտ Տեր-Մաթևոսյան
Աշոտ Տեր-Մաթևոսյանը ևս հասարակությանը հայտնի դարձավ «Կյանքի գինը» հեռուստասերիալով: Կարիրայի սկզբում հանդիսատեսը հաճախ էր համեմատության մեջ դնում նրան և Սոսին, թերևս այն պատճառով, որ սերիալում նրանք եղբայրներ էին, սակայն ժամանակի ընթացքում նրանցից յուրաքանչյուրին ճանաչեցին և սիրեցին որպես անհատականություն: «Կյանքի գնին» հաջորդեցին «Վերջին ցանկություն», «Ու՞ր է իմ տղամարդը», «Կյանքի գինը 2» «Եզրագծից այն կողմ» և այլ սերիալներ: Վերջերս էլ Աշոտը ներկայացավ 20 մասից բաղկացած «Հատուկ բաժին» գեղարվեստական ֆիլմաշարում:
2006թ., Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո, դերասանն իր կուրսի ղեկավար Արմեն Մազմանյանի հրավերով հանդես եկավ «Գոյ» թատրոնում, որտեղ խաղում է մինչ օրս: Նրա առաջին դերը եղել է «Մարատ-Սադ» դրամայում:

 

Շարունակությունը` այստեղ: