Վերջին տարիներին' Հայաստանում հեռուստասերիալների լայն տարածում գտնելուց հետո, լայն ճանաչում ձեռք բերեցին մի շարք դերասան-դերասանուհիներ, ում թատերական գործունեությանը հանդիսատեսն այնքան էլ ծանոթ չէր: Այսուհետև մեր կայքում՝ esyes.am-ում, կներկայացնենք ամենահայտնի ու ցանկալի սերիալային դերասանուհիներին:
Թե ովքեր են ընդգրկված այս անգամվա ԹՈՓ 5-ում, կարդա ՛ստորև:

Տաթևիկ Ադումյան
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը վերջին շրջանում ամենահայտնի ու պահանջված հայ դերասանուհիների ցանկում է: 21-ամյա դերասանուհին, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է ընդգրկվել շուրջ տասը թատերական ներկայացման մեջ ու նկարահանվել հեռուստասերիալներում:
Տաթևիկը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Դերասանական արվեստի բաժնում: Դեռ ուսանողական տարիներից նկարահանվել է «A TV» հեռուստաընկերության «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարում, Հանրային հեռուստաընկերության «Հրեշտակների դպրոց» և «Տիգրանի մոլորակ» սերիալներում՝ մարմանվորելով գլխավոր դերակատարուհիների: Այժմ էլ նրան է վստահված «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհու՝ Բաբիի դերը:

Աննա Մովսեսյան
Թատերական իստիտուտի Դերասանական բաժնի ուսանողուհի 20-ամյա Աննա Մովսեսյանը հասարակությանը հայտնի է Սառայի կերպարով: Չնայած ընդամենը հինգ ամիս է, ինչ դերասանուհին եթերում է, արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից: Աննան դեռևս հանդես է եկել միայն «Քույրը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու կերպարում: Հուսանք, առաջիկայում նրան նոր կերպարներում կտեսնենք:

Անաիս Սարդարյան
Թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի Դերասանի բաժին ավարտած Անաիս Սարդարյանի համար դեբյուտային եղավ Անուշիկի կերպարը, որը նա մարմնավորել է «Քաղաքում» հեռուստասերիալում:
25-ամյա դերասնուհին, մինչ հեռուստասերիալում նկարահանվելը, ընդգրկված է եղել մի շարք թատերական ներկայացումներում, սակայն հանդիսատեսը նրան ճանաչում է հենց վերը նշված սերիալից:

Շուշաննա Թովմասյան
Վերջին շրջանում, Հայաստանում թերևս ամենահայտնի երտասարդ դերասանուհիների շարքին է պատկանում «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Էլենի կերպարը մարմնավորող Շուշաննա Թովմասյանը, ով գրեթե երկու տարի, ամեն օր սպասված է եղել էկրաններին:
Էլենի դերն առաջին ու, մինչ այս պահը, Շուշաննայի միակ դերն էր, սակայն նրա կերպարը դեռ երկար կմնա հեռուստադիտողների հիշողության մեջ:

Անի Երանյան
Դերասանուհի Անի Երանյանն էլ մասսայական ճանաչում ձեռք բերեց սերիալներում մարմնավորած իր երկու կերպարներից հետո: Սերիալային դերասանուհին կարճ ժամանակում դարձավ ամենահայտնի ու ամենաքննարկվող դեմքերից մեկը:
Անիին լայն ճանաչում բերեց «Աննա» հեռուստասերիալը, իսկ առաջին գլխավոր դերը «Գեներալի աղջիկը» ֆիլմում մարմնավորած Նարեի կերպարն էր:
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտած դերասանուհուն թատրոնի բեմում միայն մեկ ներկայացման շրջանակներում է հանդես եկել, քանի որ, ինչպես «Ե՞ս Yes!»-ին տված հարցազրույցում է ասել, թատրոնում խաղալու ռիսկ չունի:

Դերասանուհիներին ներկայացրեց Մերի Պողոսյանը