Շարունակում ենք ներկայացնել վերջին տարիներին սերիալային ամենապահանջված ու ցանկալի դերասանուհիներին: Այս անգամ ԹՈՓ 5-ում ընդգրկվել են Սոֆյա Պողոսյանը, Լիկա Սալմանյանը, Եվա Բաղդասարյանը, Լիա Զախարյանը և Նաստասյան:
Սոֆյա Պողոսյան
Ամենացանկալի և պահանջված դերասանուհիների շարքին է պատկանում Սոֆյա Պողոսյանը, ով չնայած ավարտել է Երևանի պետական համալսարանի Հոգեբանության ֆակուլտետը, նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում ու հեռուսատասերիալներում' մարմնավորելով գլխավոր կորպարներին:
Սոֆյան հասարակության լայն զանգվածին հայտնի դարձավ «Վերադարձ» հեռուստասերիալից, որում մարմնավորում էր Նինային:
«Վերադարձից» հետո նա ընդգրկված է եղել Հայաստանում մեծ հեղինակություն ունեցող ևս երկու սերիալում' «Կյանքի գին 2»'մարմնավորելով Իռենին և «Անծանոթը»' Մերիին:
24-ամյա Սոֆյան այժմ էլ ուժերը փորձում է հաղորդավարության բնագավառում' վարելով «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» հաղորդումը:
Նաստասիա
Մխիթար Գոշի անվան համալասարանի բժշկության ֆակուլետտում սովորող 18-ամյա Նաստասյաին առաջին և դեռևս միակ դերը «Շանթ» հեռուստաընկերության «Կոտրված սրտեր» հեռուստասերիալում է եղել: Սերիալային դերասանուհին առաջիկայում նպատակ ունի նաև սովորել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում:
Լիկա Սալմանյան
«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Էմկայի դերում հանդես եկող Լիկա Սալմանյանը սովորում է Երևանի պետական բժշկական քոլեջում: Այս կերպարը 17- ամյա Լիկայի առաջին դերն է:
Շարունակությունը` այստեղ: