Այս չափազանց գայթակղիչ ռուլետը պատրաստելն ամենևին դժվար չէ և շատ էլ ժամանակ չի խլում: Այն կրկնակի հաճելի կդարձնի Ձեր սուրճի կամ թեյի ժամը...

Պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են.

Խմորի համար՝

3 հատ ձու,
3 ճաշի գդալ ալյուր,
1 հատ բանան,
50 գ ընկույզ,
0,5 թեյի գդալ խմորիչ,
2 ճաշի գդալ շաքարավազ,
1 ճաշի գդալ վանիլին:

Միջուկի համար՝

400 գ կաթնաշոռ,
1 հատ ձու,
100 գ շաքար,
3 ճաշի գդալ կաթ:

Զարդարելու համար՝

շոկոլադ,
ընկույզ,
շաքարավազ:

Պատրաստման եղանակը.

Տրորում ենք կաթնաշոռը, խառնում ձվի, շաքարի ու կաթի հետ: Կաթնաշոռե մասը լցնում ենք 35/25 ֆորմայի մեջ, տարածում, առայժմ թողնում մի կողմում:

Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:

Առանձնացնել սպիտակուցները դեղնուցներից:

Դեղնուցները հարել մի քանի րոպե, ավելացնել շաքարն ու վանիլինը, հարել ևս մի քանի րոպե:

Բանանն անցկացնել բլենդերով: Մանրացնել ընկույզն ու խառնել բանանին:

Ընկույզով եւ բանանով խառնուրդը միացնել դեղնուցներին ու հարել մինչև միասեռ զանգված ստանալը:

Ավելացնել ալյուրն ու խմորիչը, խառնել: Սպիտակուցներին մի քիչ աղ ավելացնել ու լցնել գրեթե պատրաստ խմորի մեջ, մի փոքր խառնել:

Ստացված խմորը տարածել կաթնաշոռե զանգվածի վրա հավասարաչափ: Դնել ջեռոցում 20 րոպեով:

Ջեռոցից հանելուց հետո փաթաթել ստացվածը կաթնաշոռե հատվածով դեպի ներս:

Կարելի է զարդարել հալեցրած շոկոլադով կամ մանրացրած ընկույզներով:

Բարի ախորժակ: