Բաղադրիչներ
- նեխուր - 50գր (ցողուն)
- տաքդեղ - 50գր
- վարունգ - 50գր
- խոզապուխտ - 200գր
- լոլիկ չերրի - 3 հատ
- ջուր - 1լ
Պատրաստման եղանակ
- Կտրատում ենք տաքդեղը, նեխուրն ու վարունգը երկար հավասար շերտերով:
- Կտրատում ենք խոզապուխտը երկար շերտերով և ընկղմում ենք եռման ջրի մեջ և պահում մինչև գույնը փոխվի:
- Ապա փաթաթում ենք կտրատված բանջարեղենը խոզապուխտի շերտերի մեջ ռուլետի ձևով:
- Մատուցելիս վրան լցնում ենք որևէ թթվաշ սոուս և կողքը դնում կես չերրի լոլիկ:
Ի դեպ խոհանոցային իմպրովիզների սիրահարները կարող են ավելացնել կամ պակասեցնել
ռուլետի բաղադրիչները ըստ նախընտրած մթերքների: