Ingredients
- բանան - 2 հատ
- կարագ - 50 գր
- ընկույզ - 60 գր
- ձու - 3 հատ
- խտացրած կաթ եփված - 1 բանկա
- ալյուր - 150 գր
- շաքարավազ - 3 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Ձվերն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում ենք ալյուրը և նուրբ խմոր պատրաստում:
- Այնուհետև ձևամանը յուղաթղթապատում ենք, խմորը լցնում ենք, տարածում և թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե:
- Խտացրած կաթն ու կարագը հարում ենք և համասեռ զանգված ստանում: Խմորը հանում ենք, վրան կրեմ քսում, շարում բանաններն ու ռուլետանման փաթաթում:
- Ահա այսպիսի արդյունք ենք ստանում:
- Ահա և վերջ: Ընկույզները մանրացնում ենք և զարդարում ռուլետը:
- Համեղ ռուլետ է ստացվում:
Իսկ ո՞վ կհրաժարվի նման ռուլետ վայելելու հաճույքից: