Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 500 գր
- եգիպտացորեն պահածոյացված - 300 գր
- լավաշ - 2 հատ
- սոխ - 1 գլուխ
- մաղադանոս - 30 գր
- պանիր - 500 գր(տոֆու)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Սունկը մաքրում ենք, լվանում և կտրատում։
- Կտրատում ենք սոխը։ Սոխը թավայի մեջ տապակում ենք մինչև թափանցիկ դառնա,
այնուհետև ավելացնում ենք սունկը։ Աղ և պղպեղ ենք անում և տապակում` մինչև
պատրաստ լինի։ - Եգիպտացորենի ջուրը թափում ենք։ Մաղադանոսը կտրատում ենք։ Եթե լավաշը ուղղանկյունաձև է և մեծ, ապա 2 մասի ենք բաժանում, եթե ոչ թողնում ենք այնպես, ինչպես կա։ Շերտերով կտրատած պանիրը շարում ենք լավաշի վրա,(բոլոր մթերքները լավաշի չափով առանձնացնում ենք, որպեսզի բավականացնի) մի քիչ աղ ենք անում և պանրի վրա ենք դնում սոխով տապակած սունկը։
- Այնուհետև հավասարապես տարածում ենք եգիպտացորենն ու մաղադանոսը։
- Ռուլետի տեսքով փաթաթում ենք։ Մի քիչ հանգիստ ենք թողնում։ Մատուցելուց առաջ մի քիչ թեքությամբ 5-7 սմ-անոց կտորներով կտրատում ենք։
Այս բաղադրատոմսի մեջ օգտագործվել է տոֆու պանիր, որը սոյայից է պատրաստված և բուսական ծագում ունի: Իսկ, եթե պահքի մեջ չենք, կարող ենք պանրիկի փոխարեն մայոնեզ քսել լավաշի վրա, որպեսզի բաղադրիչները լավաշին կպնեն և չառանձնանան: Սիրով բերում ենք նաև լավաշի բաղադրատոմսը: