Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- կաթնաշոռ - 500 գր
- շաքարավազ - 40 գր
- վանիլին - 1 պտղունց
- ձվի դեղնուց - 2 հատ
- կարագ - 30 գր
- կիտրոն - 1,5 թ/գդ (կեղև)
- բալ - 400 գր (սառեցրած)
- ձու - 1 հատ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Շերտավոր խմորը գրտնակում ենք և քառակուսի կտորների բաժանում:
Պատրաստում ենք միջուկը: Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք, մինչև համասեռ զանգված ստանանք:
Խմորների մեջ լցնում ենք միջուկն ու դնում կորիզահան եղած մի քանի բալ: - Այնուհետև խմորի 2 կողմերը միացնում ենք իրար, ինչից հետո էլ միացնում ենք վերևի և ներքևի անկյունները:
- Կարկանդակները տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան հարած ձու քսում և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում` 25 րոպե:
- Սառելուց հետո կարկանդակների վրա շաքարի փոշի ենք ցանում և մատուցում:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք համեղ կաթնաշոռով և բալով կարկանդակ: