Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 700 գր
- կարագ - 250 գր
- կեֆիր - 500 մլ
- սոդա - 1թ/գդ
- աղ - 1թ/գդ
- Միջուկի համար՝
- միս տավարի - 500գր
- կարտոֆիլ - 7 հատ (միջին)
- սոխ - 3 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Վրան լցնելու համար՝
- ջուր - 300մլ
- կարագ - 50գր
- աղ - 1/3թ/գդ
- ձու - 1 հատ
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք ալյուրն ու քերիչով անցկացրած կարագը, վրան ավելցնում աղը: Կեֆիրի մեջ լցնում ենք սոդան և երբ այն սկսում է փրփրել ավելացնում ենք ալյուրային զանգվածին, խառնում ենք և հունցում փափուկ ոչ կպչուն խմոր: Պատրաստի խմորի վրա անցկացնում ենք ցելոֆան և թողնում հանգստանա 20 րոպե:
- Միջուկի համար կտրատում ենք խորանարդիկներով տավարի միսը, կարտոֆիլը, սոխը, խառնում ենք իրար, ավելացնում ենք աղ ու սև պղպեղ:
- Բաժանում ենք խմորը երկու հավասար մասի, մի մասը կրկին դնում ենք ցելոֆանի մեջ, մյուս մասը բաժանում ենք 9 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում փոքրիկ լոշիկի պես մեջտեղում դնում ենք մեկ գդալ միջուկ և ամրացնում ենք խմորի ծայրերը խինկալու պես մեջտեղը թողնելով փոքրիկ փոսիկ:
- Կատարում ենք նույն գործողությունը խմորի երկրորդ մասի հետ:
- Կարկանդակները դնում ենք նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում հարած ձու և թխում ջեռոցում 20 րոպե 180 աստիճանում:
Վրան լցնելու համար կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, կարագն ու աղը և դնում միջին կրակի վրա մինչև եռա:
Կարկանդակները հանում ենք ջեռոցից, փոսիկների մեջ լցնում ենք մեկական գդալ եփած կարագով ջուրը և կրկին դնում ջեռոցը 40 րոպեով: - Եվ մեր կարկանդակները պատրաստ են:
Կարտոֆիլով և մսով կարկանդակներին ավելի հյութալի համ հաղորդելու համար փոսիկի մեջ կարելի է լցնել մսի արգանակ: