Բաղադրիչներ
500 գրամ ցանկացած տեսակի մսային ֆարշ
2 կարտոֆիլ
2 պճեղ սխտոր
2 ճաշի գդալ թթվասեր
Մանրացված չորահաց
Համեմունքներ՝ ըստ ճաշակի
Աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․
Ֆարշի մեջ ավելացնել մանրատամ քերիչով անցկացված սխտորը, հում վիճակով, կրկին քերիչով անցկացված կարտոֆիլը, թթվասերը, համեմունքները, աղը, պղպեղը։ Ամեն ինչ լավ խառնել, ապա պատրաստել կոտլետի գնդիկները, թավելել մանրացված չորահացի մեջ, ապա դնել թավայի մեջ։ Չմոռանաք թավայի մեջ յուղ քսել։Կոտլետներով թավան տեղադրել տաք ջեռոցում, թողնել մոտ 20 րոպե։ Ապա հանել թավան, յուրաքանչյուր կոտլետի վրա սերուցքային կարագի փոքրիկ կտոր դնել, եւ կրկին ուղարկել ջեռոց՝ արդեն 15 րոպե եփվելու համար։