Ներկայացնում ենք շատ նուրբ համով եւ արագ պատրաստվող կոտլետների բաղադրատոմս: Այն շատ ես սիրում հատկապես երեխաները: Հավի կոտլետները ստանալու համար մեզ հարկավոր է'
600 գրամ հավի ֆիլե,
100 գրամ պանիր,
1 հատ ձու,
1 հատ ոչ մեծ սոխ:
Միսն աղալ, հետը աղալ նաեւ մի քիչ հաց:
Սոխն անցկացնել ամենամանր քերիչով, ավելացնում ենք ձուն, մի քիչ աղ եւ լավ խառնում ենք:
Գազարը եւս քերել, մի փոքր տապակել թույլ կրակի վրա, ավելացնել քերած պանիրը:
Ջրով թրջած ձեռքերով վերցնում ենք ֆարշից մի փոքր, տափակեցնում ափի մեջ, վրան դնում մի ճաշի գդալ գազարի եւ պանրի խառնուրդից, ծածկում մսի երկրորդ շերտով: Կոտլետի ծայրերը լավ ամրացնում ենք եւ տապակում բուսական յուղի մեջ մինչեւ վարդագունելը:
Կոտլետները շատ հյութեղ են ստացվում, իսկ ներսում սպասում է գազարով եւ պանրով անակնկալը…
Բարի ախորժակ