Բաղադրություն
200 գ ապխտած միս
200 գ հավի փափկամիս
200 գ մարինացված սունկ
2 ձու
աղ, պղպեղ, մայոնեզ
հազարի տերևներ, լոլիկ
Պատրաստման եղանակ
Հավի կրծքամիսը եփել (եռալուց հետո 20 ր.): Եփել ձվերը, պահել սառը ջրի տակ: Ապխտած միսը և հավը երկարությամբ կտրտել, ձվերը նույնպես մանր կտրտել: Այս ամենը խառնել, աղ, պղպեղ և մայոնեզ ավելացնել: Ափսեի մեջ հազարի տերևներ դնել, լցնել աղցանը և զարդարել կտրտած լոլիկով: