Լուրերը այն մասին, որ արքայազն Հարրին մոտ ժամակներս պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու' Կրեսիդա Բոնասի հետ, ամենայն հավանականությամբ, իրականանում են: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն, հղում անելով Sun-ին:

Վերջերս աղջիկը հանգստյան օրերը անցկացրել է թագավորական ամառանացում և միանշանակ դուր է եկել արքայական ընտանիքին:

Հոկտեմբերի վերջին 24-ամյա աղջիկը Հարիի ընտանիքի անդամների հետ 2 օր է անցկացրել: Սա ցույց է տալիս, որ Հարրին լուրջ է տրամադրված Կ. Բոնասի հանդեպ:

Կ. Բոնասը և արքայազն Հարրին ծանոթացել են 2012թվականին: Աղջիկը հանդիսանում է Էդուարդ VII-ի հեռավոր ազգականը մայրական գծով: