Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի նախկին սիրեցյալը՝ Քրեսիդա Բոնասը, իր Instagram-ում տխուր մեջբերում Է զետեղել ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ արքայազնի նշանադրության վերաբերյալ հայտարարությունից հետո: Նկարում, որը կցված Է փոստին, պատկերված են կարուսելի վրա միմյանց ձգվող աղջիկ ու պատանի: «Կարեւոր չԷ, թե դու որքան կիրթ, տաղանդավոր, հարուստ կամ վճռական ես քեզ համարում: Գլխավորն այն Է, թե դու ինչպես ես վերաբերվում մյուսներին»,-գրել Է նա նկարի վրա: Աղջիկը փոստը մակագրել Է «ճշմարտություն» բառով:
Մեկնաբանները հիմնականում համաձայնել են մեջբերման բովանդակությանը եւ պաշտպանել են աղջկան: Սակայն օգտարերերից մեկը նկատել Է, որ «ավելի տպավորիչ կլիներ լռելը»: Յուզերները նաեւ ենթադրել են, որ մեջբերումը կապված Է աղջկա չստացված նախկին հարաբերությունների հետ:
28-ամյա Բոնասն իր Էջում պարբերաբար զետեղում Է ոգեւորող մեջբերումներով գրառումներ:
Մեգան Մարքլիի հետ արքազայն Հարրիի նշանադրության մասին հայտարարել են նոյեմբերի 27-ին: Զույգի հարսանիքը կկայանա 2018 թվականի գարնանը: Քրեսիդա Բոնասն արքայազնի հետ հանդիպել Է երկու տարի, սակայն 2014 թվականին նրանք բաժանվել են: Մեկ տարի անց բրիտանական ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին նրանց գաղտնի նշանադրության մասին, բայց դրանք չհաստատվեցին: Քրեսիդային ու Հարրիին ծանոթացրել Է արքայազնի զարմուհին՝ արքայադուստր Եվգենյան: Ինչպես եւ Մեգան Մարքլը, Բոնասը դերասանուհի Է: