Հուլիսի 8-ին Բելառուսում տեղի ունեցած "Купалье" համերգին Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացել էր մի գեղեցկուհու հետ։ Բոլորի ուշադրությունը գրավել էին ոչ թե համերգին մասնակցող երգիչ-երգչուհիները, այլ Բելառուսի 62-ամյա նախագահի նոր ընկերուհին։ Այդ սևահեր գեղեցկուհին 21-ամյա Կրիստինա Նեվերոն է։
Կրիստինան մասնագիտությամբ ֆինանսիստ է։ Բացի այդ, նա պարուհի է,ֆոտոմոդել, ինչպես նաև մասնակցել է գեղեցկության տարբեր մրցույթների։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Լուկաշենկոն անծանոթուհու հետ է ներկայանում։
Հունվարին տեղի ունեցած միջոցառումներից մեկին նա նույնպես ներկայացել էր մեկ ուրիշ անծանոթուհու հետ։
Նշենք, որ Լուակաշենկոն 1975 թվականից ամուսնացած է ուսուցչուհի Գալինա Ժելներովիչի հետ։ Նա և իր կինը շատ հազվադեպ են իրար տեսնում, բայց պաշտոնապես ամունսալուծված չեն։
Բելառուսի նախագահը երեք որդի ունի, որոնցից մեկը արտամուսնական կապից է։
Այս մասին գրում է Spletnik.ru-ն։