Ամերիկացի ձեռնարկատեր,«Սպեյսիքսի» և «Տեսլայի» հիմնադիր Իլոն Մասկը, որի կարողությունն այժմ Forbes-ի փորձագետները գնահատում են ավելի քան 70 միլիարդ դոլար, դժվարին մանկություն է ունեցել, անգամ ստիպված է եղել կրել «երկրորդ ձեռք» հագուստ։ Այս մասին պատմել է գործարարի մայրը՝ Մեյ Մասկը՝ RBC֊ին տված հարցազրույցում: Նա 1979 թվականին ամուսնալուծությունից հետո ստիպված է եղել ինքնուրույն կերակրել ու խնամել Իլոնին, նրա քրոջն ու եղբորը, բազմաթիվ դժվարություններ է կրել՝ ապահովելու իր երեք երեխաներին։ Եվ չնայած դժվարություններին՝ նա կարողացել է պահպանել իր արտաքին գեղեցկությունն ու գրավչությունը։ Այժմ 72-ամյա Մեյ Մասկը աշխատում է որպես առաջատար սննդաբան ու մոդել։