12 տարի առաջ երիտասարդ արքայազն Հարրին հանդիպել է մթերային խանութում աշխատող աղջկա հետ: Իրենց հարաբերությունների մասին արքայազնի առաջին ընկերուհին գիրք է գրել, որը շուտով կհայտնվի գրախանութների վաճառասեղաններին, հաղորդում է Hello-ն:
Մարգարեթ անունով աղջիկն աշխատում էր Իտոնի կենտրոնում: Այնտեղ է տեղակայված արական հեղինակավոր քոլեջը, որտեղ սովորել են Հարրին ու Ուիլյամը:
Ինչպես լրագրողներին պատմել է գրքի հրատարակիչ Քրիս Խատչիսը, Մարգարեթ կնոջ երկրորդ անունն է: Աղջիկը չի համարձակվում հրապարակել իր ամբողջական անունը:
Մի օր մտնելով խանութ՝ 16-ամյա արքայազնը աղջկան առաջարկել է իր հետ երեկոյան թեյել: Այն մասին, որ իր հետ քիչ առաջ խոսել է արքայական ընտանիքի անդամը, աղջկան հայտնել էին նրա գործընկերուհիները:
Նրանց միջև սիրավեպ է սկսվում: Երիտասարդները զբոսնել են միմյանց ձեռք բռնած, համբուրվել, սակայն այդ հարաբերությունները ապագա չէին կարող ունենալ: Բանն այն է, որ Մարգարեթն այդ ժամանակ ուներ ընկեր, որի հետ 2 տարի հանդիպում էր: Բացի այդ՝ նա գիտակցելով, որ չի պատկանում Հարրիի աշխարհին, հայտնել էր նրան, որ իրենց հարաբերությունները չեն կարող շարունակվել:
Թեև արքայազնից բաժանվելու միտքը հեշտ չի տրվել աղջկան, նա որոշել է մնալ իր նախկին ընկերոջ հետ, ում հետ ամուսնացել է ու ներկայում ունի 2 երեխա:
Գրքի լույս ընծայման հստակ թիվը դեռ հայտնի չէ, սակայն հրատարակչի խոսքով, այն վաճառքի կհանվի միայն թագավորական ընտանիքի թույլտվությամբ: