Անգլուհի Մարի Գեյսը իր Ye Olde թեյարանի համար նոր թեյնիկներ պատվիրելիս կանգնել է դրանք տեղավորելու խնդրի առաջ բավականին շատ թեյնիկներ ունենալու պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:
14 տարիների ընթացքում անգլուհին տարատեսակ թեյնիկների հավաքածու է ստեղծել՝ ամեն անգամ նորերը պատվիրելով: Այժմ նա ունի 1000 թեյնիկ, որոնք նույնիսկ չի օգտագործում թեյ պատրաստելու համար: Թեյնիկներից յուրաքանչյուրը տարբերվում է իր չափսով և ձևավորումով:
Թեյարանի տիրուհու խոսքով թեյնիկներից ոչ մեկը արժեքավոր չէ, չնայած որ դրանց մեջ կա նաև 17-րդ դարի չինական թեյնիկ, որը գնահատվում է շուրջ 200 ֆունտ ստերլինգ: