Ռիաննան շարունակում է River Island-ի հետ իր համագործակցությունը: Ամառային հավաքածուից հետո երգչուհին սկսել է աշնանային հավաքածուի վրա աշխատանքները:
Մառախլապատ և սառը սեզոնի համար Ռիահանան նորաձության սիրահարների համար պատրաստել է տարբեր ոճի հագուստներ՝ սպորտային, գլամուր: Իհարկե կատարյալ կլինի, եթե դրաք միախառնվեն՝ այդպես է հագնվում հենց երգչուհին: Ռիահանան հիացած է իր ստեղծած հավաքածուով և նրա խոսքով՝ կհագներ բոլորը:
Պատկերացնել երգչուհուն իր ստեղծած բաճկոններով, գլխարկներով և սպորտային կոշիկներով բոլորովին դժվար չէ: Ռիահանան ինքն էլ արտահայտվել է, թե դրանցից որով կգնար շքեղ երեկույթի, իսկ որ հագուստով՝ զբոսանքի:
Երգչուհին ներկայացրել է նաև իր նոր օծանելիքի' «Rogue»-ի, գովազդային լուսանկարը: Գովազդային ֆոտոշարքի հեղինակը նշանավոր լուսանկարիչ Մարիո Սորրենտին է, ում հաջողվել է ներկայացնել Ռիաննայի զգայուն կերպարը:
«Մարդիկ փոխվում են, նրանց կյանքը փոխվում է և ես ցանկացել եմ իմ նոր օծանելիքի' «Rogue»-ի , միջոցով ցույց տալ, ինչպիսին եմ ես դարձել այսօր, - ասում է երգչուհին:- Ես ստեղծել եմ այս օծանելիքը այն կանանց համար, ովքեր ցանկանում են վայելել կյանքը, ուժեղ բնավորությամբ և կրքոտ կանանց համար»:
Օծանելիքը վաճառքի կհանվի այս աշնանը: Գինը կսահմանվի Ռիաննայի կողմից 18-69 դոլարի սահմաններում' կախված տարողությունից:
Լիլիթ Պետրոսյան