Երեկ Ատլանտայում տեղի է ունեցել Ռիհաննայի նոր` "Rogue Man" օծանելիքի ցուցահանդես-վաճառքը: Այս մասին գրում է Daily Mail-ը: Երգչուհին լուսանկարվել է իր բազմաթիվ երկրպագուների հետ:
26-ամյա Ռիհաննան ներկայացել էր "Adam Selman" բրենդի տոպով և կիսաշրջազգեստով: Նշենք, որ 2013 թվականին Ռիհաննան թողարկել էր կանանց համար նախատեսված "Rogue" օծանելիքը: