Այսօր Քիմ Քարդաշյանը Մելբուրնում ներկայացրել է իր նոր` Fleur Fatale օծանելիքը:Քիմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև իր սկանդալային ֆոտոշարքից, որն արվել էր Paper Magazine ամսագրի համար:
Քիմի խոսքով` նա իր մայրիկին` Քրիս Ջեններին, չէր ասել, որ բաց ֆոտոշարքի է մասնակցելու: Քիմը ներկայացել էր "David Koma" բրենդի տոպով, "Atsuko Kudo" կիսաշրջազգեստով և "Alexander Wang" բրենդի ամառային կոշիկներով: Իրապատումի 34-ամյա աստղը լրագրողներին նաև ասել է , որ ինքը շատ է ցանկանում երկորդ երեխան ունենալ: