Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան և ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ն ծնողներ կդառնան, հաղորդում է Page Six-ը։

Այն, որ երգչուհին երեխա է ունենալու, հայտնի է դարձել նրա թարմ լուսանկարների հրապարակումից հետո։ Անցած շաբաթավերջին նա լուսանկարվել է երաժշտի հետ Հարլեմում զբոսնելիս։ Ռիհաննան փողոցով քայլել է վարդագույն բաճկոնով և ջինսով՝ մերկացնելով կլորացած փորիկը։ Ինքը՝ երգչուհին, դեռ չի մեկնաբանել իր հղիությունը։

Ըստ լուրերի՝ Ռիհաննայի և A$AP Rocky-ի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2020 թվականի հունվարին: 

Կատարողները ծանոթացել են 2013 թվականին՝ ռեփեր Fashion Killa-ի տեսահոլովակի նկարահանման ժամանակ։