Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը, ով շվեյցարական ժամացույցների հայտնի TAG Heuer բրենդի երկրպագուներից և գովազդային դեմքերից է, ժամացույցների նոր շարք է ստեղծել հատուկ այդ բրենդի համար: Այս մասին գրում է Luxlux.net-ը:
Նյու Յորքում տեղի է ունեցել ժամացույցների նոր շարքի ներկայացման արարողությունը, որոնց դիզայնի հեղինակը դերասանուհին է, իսկ նրա մտահաղացումները կյանքի են կոչել TAG Heuer բրենդի վարպետները: Հանդիսավոր արարողության պատվավոր հյուրն է եղել Լեոնարդո Դի Կապրիոն, ով երգչուհու վաղեմի ընկերն է, ինչպես նաև՝ ընկերության գովազդային արշավների հայտնի դեմքերից մեկը:
Քեմերոն Դիասի կողմից ստեղծված հավաքածուն կթողարկվի սահմանափակ քանակությամբ: