Համացանցում են հայտնվել հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասի` 1989 թվականին արված լուսանկարները: Լուսանկարներում ամենագեղեցիկ ժպիտն ունեցող դերասանուհին 17 տարեկան է: Այս ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Ալիստեր Կոուինն է:
Նշենք, որ Դիասն իր կարիերան սկսել է հենց լուսանկարահանումներին մասնակցելով, որից հետո նա պայմանագիր է կնքել "Elite Model Management" նորաձևության գործակալության հետ: Դերասանուհին համագործակցել է նաև "Calvin Klein" և "Levi's" հայտնի բրենդերի հետ: