«Հայաստանի ձայնը» մրցույթի նախկին մասնակից, երգիչ Նարեկ Մակարյանն այսօր նշում է ծննդյան 21 տարին, ինչի կապակցությամբ նա աստղ է նվեր ստացել :) Ծննդյան օրվա առավոտը երգիչը դիմավորել է ֆեյսբուքյան հետևյալ գրառմամբ. «Բարի լույս բոլորին :) Այսօր ես դարձա 21 տարեկան»: Ինչպես պարզեցինք՝ երգչին աստղ նվիրողն իր պրոդյուսերն է, ում անձը Նարեկը գաղտնի է պահում:

 

«Մինչև կեսգիշեր՝ ժամը 12-ը, ես պրոդյուսերիս տանն էի. գործնական հանդիպում էր: Լրիվ մոռացել էի, որ 24:00-ից հետո ծնունդս է: Հենց 24:01 րոպեին պրոդյուսերս անակնկալ արեց' նվիրելով շատ հետաքրքիր նվեր՝ իմ անունով աստղ: Այնուհետև մեզ միացան նաև ընկերները, ու գիշերային խնջույքը շարունակվեց»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Նարեկը:

Երգչի խոսքերով՝ իր ամենասիրելի վայրը Արցախն է, որտեղ նա ցանկանում էր նշել իր ծննդյան օրը. «Ղարաբաղցի չեմ, բայց շատ եմ սիրում Ղարաբաղը, սակայն գործերիս պատճառով չկարողացա լինել այնտեղ ու ծննդյանս օրն անցկացնել Արցախում»,- ափսոսանքով նշեց «Հայաստանի ձայնը» մրցույթից հայտնի դարձած Նարեկը: Սակայն դա չի նշանակում, որ նա աշխատանքային օրակարգի պատճառով ծննդյան տարեդարձը չի նշի նաև Երևանում. այսօր նա ընկերների, հարազատների հետ երևանյան ռեստորաններից մեկում կշարունակի նշել իր տարեդարձը:

Ինչ է տվել կյանքի 21 տարին Նարեկին. մեր այս հարցին ի պատասխան՝ երգիչն ասաց, որ այն շատ բան է տվել իրեն՝ ավելացնելով. «Նոր գիտելիքների պաշար, ընկերներ… 21 տարին տվեց ուզողներ ու չուզողներ»: Այս տարվա մատուցած հաջողությունների մեջ Նարեկն առանձնացնում է իր ձայնասկավառակն ու տեսահալովակը, որոնք կլինեն սեպտեմբերին:
Մեզ հետ զրույցում երգիչը չմոռացավ շնորհակալություն հայտնել ծնողներին՝ իրեն լույս աշխարհ բերելու համար:
esyes.am-ը շնորհավորում է Նարեկին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Շնորհավոր . Մելանյա Հարությունյան