Անի Լորակը չի դադարում իր երկրպագուներին զարմացնել հիանալի ֆիզիկական կազմվածքով և բնական գեղեցկությամբ: Ու չնայած այն հանգամանքին, որ հղիությունից հետո Անի քաշը փոքր-ինչ ավելացել էր, նա շատ արագ վերականգնեց իր նախկին կազմվածքը:
Լորակի շատ երկրպագուների հետաքրքիր է, թե որն է երգչուհու գաղտնիքը, ինչպես է տարեցտարի նրա գեղեցկությունն ավելի է ծաղկում, իսկ կազվածքին կնախանձեին գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ:
«Եթե չեք ցանկանում գիրանալ, պետք է շատ բանջարեղեն ուտեք և չմոռանաք վերահսկել ինքներդ ձեզ»,-ասում է երգչուհին:
Գտնվելով արձակուրդում Անի համար շատ դժվար է զսպել իրեն, որ չուտի տարատեսակ համեղ ուտեստներ: Սակայն, երգչուհու խոսքերով, կարևորը միսը կարտոֆիլի, բրինձի և հացի հետ չօգտագործելն է, այլ բանջարեղենի հետ համատեղումը:
Ինչ վերաբերում է քաղցրեղենին, ապա դրանք երգչուհին խորհուրդ է տալիս ուտել միայն օրվա առաջին կեսին և ոչ մեծ քանակությամբ: