Երգչուհի Ադելը նոր տարին սկսել է շշմեցնող նորություններով։ Աստղին հաջողվել է նիհարել գրեթե անճանաչելիության աստիճանի։ Փոփ աստղին իդեալական մարմնի հասնելու հարցում օգնել է Լոս Անջելեսից աստղային մարզիչ Կամիլա Գուդիսը, որը հայտնի է «մարմնի հրաշագործ» մականվամբ։ Նա պնդում է, որ երգչուհու կերպարանափոխությունը 90 տոկոսով տեղի է ունեցել դիետայի շնորհիվ։
«Չեմ հավատում, թե նրան շատ է դուր եկել ֆիզիկական վարժությունը։ Բայց նա փոխել է կենսակերպը։ Եվ ես կարծում եմ, որ 90 տոկոսը դիետան է»,- ասել է հայտնի մարզիչը։
Կամիլան Ադելի հետ ծանոթացել է Ռոբի Ուիլյամսի ու նրա կնոջ՝ Այդայի տանը։ Մարզիչը վաղուց է աշխատում երգչի կնոջ հետ։ Ծանոթությունից հետո նա երգչի կնոջ ու Ադելի համար համատեղ մարզում է կազմակերպել, գրում է DailyMail-ը։
Նրա խոսքով՝ փոփ աստղի կերպարանափոոխությունն իրականություն է դարձել մի քանի սկզբունքի հետեւելու շնորհիվ. առողջ, հավասարակշռված դիետա, ավելի քիչ կալորիաների օգտագործում, քան նախկինում էր։