esyes.am-ն իր ընթերցողներին պատմել էր, որ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Անդրանիկ Զաքարյանն ու Արաքսյա Մելիքյանը, որոնց հասարակությունը գիտի նաև տարբեր հեռուստանախագծերից, սերիալներից, սպասում են իրենց երկրորդ բալիկին:
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, դերասանների բալիկը լույս աշխարհ է եկել:) Զույգը դուստր է ունեցել, ում անվանակոչել է Կարինե՝ Անդրանիկի մոր անունով:
Նշենք, որ Անդրանիկն ու Արաքսյան չէին պարզել երեխայի սեռը: «Մենք երկու երեխաների դեպքում էլ սկզբունքայնորեն չենք ճշտել սեռը: Շատ եմ սիրում, երբ հայրերը հիվանդանոցի պատուհանի տակ են իմանում, թե ինչ սեռի երեխա են ունեցել»,- esyes.am-ին ասաց Անդրանիկն ու հավելեց, որ իր համար միևնույնն էր՝ տղա՞ կծնվի, թե՞ աղջիկ՝ երեխան երեխա է: Իսկ ահա Արաքսյան շատ էր ցանկանում դուստր ունենալ: Նշենք, որ Անդրանիկի և Արաքսյայի առաջնեկը տղա է՝ Գուրգենը, ով հինգ տարեկան է:
Անդրանիկը նշեց, որ դուստր ունենալու դեպքում զգացողությունները փոխվում են և ինքը դեռ չգիտի՝ ինչպես է վերաբերվելու դստերը. «Ինձ համար աղջկա դաստիարակությունը լրիվ ուրիշ հասկացողություն է. աղջկան պետք է նուրբ վերաբերվել: Տղայիս վրա կարող եմ զայրանալ, ասել՝ մի՛ արա, չի՛ կարելի, սակայն չգիտեմ՝ դստերս ինչպես եմ վերաբերվելու, աղջկա հետ ինչպես պետք է շփվեմ: Կարծում եմ՝ աղջիկ ունենալու դեպքում հայրն ինչ-որ բան պետք է փոխի իր մեջ, չի կարող նույնը մնալ»:
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է զույգին, իսկ փոքրիկ Կարինեին անհոգ մանկություն մաղթում:)