Դերասաններ Գագոյի և Լիդիայի սիրո պատմությանն ու դերասանուհու հղիությանը esyes.am-ն արդեն անդրադարձել է:

Այսօր՝ րոպեներ առաջ, Երևանի Մարգարյան հիվանդանոցում ծնվել է դերասանների առաջնեկը, ում զույգը Լիդիայի հայրիկի պատվին Էդուարդ է կոչել:
Փոքրիկ Էդուարդը ծնվել է 3 կգ 200 գրամ քաշով և 51 սմ հասակով:

esyes.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկն ասաց, որ իր ու երեխայի հետ ամեն ինչ կարգին է և քիչ հետո կտեղափոխվեն հիվանդասենյակ:
Խոսելով իր ու ամուսնու զգացողությունների մասին' դերասանուհին նշեց. «Անբացատրելի զգացողություն է, երկուսս էլ անսահման երջանիկ ենք»:

esyes.am-ը շնորհավորում է դերասաններին՝ փոքրիկ Էդուարդի լույս աշխարհ գալու կապակցությամբ և անհոգ մանկություն մաղթում: