Esyes.am-ը պատմել է, որ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն ու Պարոնյան թատրոնի դերասան Արթուր Գեղամյանը սպասում են իրենց առաջնեկին:
Երեկ Ալլա Լևոնյանի բալիկից բացի, լույս աշխարհ է եկել նաև դերասանների առաջնեկը, ով ծնվել է Շենգավիթ բժշկական կենտրոնում: Ինչպես նախապես կանխորոշված էր, զույգը տղա է ունեցել ու նրան անվանել Դանիել: Փոքրիկը ծնվել է 4 կգ քաշով ու 52 սմ հասակով:
Ի դեպ, փոքրիկ Դանիելը ծնվել է ժամը 19:00-ին, երբ բոլոր թատրոններում սկսվում են ներկայացումները. «Հենց ծնվեց, մտածեցի դերասան է դառնալու»,-ասաց երիտասարդ մայրիկ Նազիկը և նշեց, որ այժմ ինքն էլ, փոքրիկն էլ իրենց շատ լավ են զգում:
«Երբ տեսա փոքրիկիս, բարձր ձայնով սկսեցի լացել»,-իր զգացողությունների մասին պատմելիս նշեց Նազիկը և ավելացրեց, որ փոքրիկը շատ նման է իր հայրիկին: Իսկ Դանիելի հայրը' Արթուրը, այնքան է ոգևորվել առաջնեկ ունենալու փաստով, որ նրան տեսնելուց հետո ոչ միայն մեծ խնջույք է կազմակերպել հիվանդանոցի բակում, այլև ուրախությունից համբուրել է բոլոր բուժքույրերին:
Աչքներդ լույս լինի.Արևիկ Իսաջանյան