ESem.am-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ դերասան Ավո Խալաթյանն ու երգչուհի Նունե Եսայանը սպասում են իրենց երկրորդ բալիկին: Այսօր` հուլիսի 7-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է հայտնի զույգի երկրորդ բալիկը: 3 կգ 440 գրամ քաշով և 51 սմ հասակով դստերը զույգն Էլիզաբեթ է կոչել: Ըստ Ավոյի՝ անվան ընտրությունն ինքն ու որդին` Հենրիին են արել: Կրկնակի հայրացած Ավոյի խոսքով՝ Հենրին անսահման երջանիկ է քույրիկ ունենալու կապակցությամբ:
«Այս պահին ունեցած զգացողություններս աննկարագրելի են, անսահման երջանիկ ենք և´ ես, և´ Նունեն, և´ Հենրին, ով մեզնից շատ էր սպասում քույրիկի ծնվելուն: Նունեի ու փոքրիկիս հետ ամեն բան կարգին է. հավանաբար երկու օրից տուն կգնանք»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց դերասան հայրիկը:
Ավոն դեռ չի հասցրել գրկել նորածին դստերը, քանի որ վախենում է վնասել նրան:
ESem.am-ը շնորհավորում է ամուսիններին, իսկ փոքրիկ Էլիզաբեթին անհոգ մանկություն մաղթում:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը