Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի դերասան Ավո Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում իր ու տիկնոջ՝ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի լուսանկարներն է հրապարեկել՝ մակագրելով. «Ինը տարի առաջ այս օրը հանդիպեցի քեզ»:
Նշենք, որ երգչուհին ու Ավո Խալաթյանը ծանոթացել են Փարիզում` հյուրախաղերից մեկի ժամանակ, որից հետո էլ սկսվել է նրանց սիրո պատմությունը: Վեց ամիս ընկերություն անելուց հետո զույգն օրինականացրել է հարաբերություններն ու մինչ այսօր երջանիկ ապրում է երկու երեխաների՝ 7-ամյա Հենրիի և 8 ամսական Էլիզաբեթի հետ :)
Մարիա Բաղդասարյան