Դեռևս հունվար ամսին ESem.am-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, երգչուհի Նունե Եսայանն ու դերասան Ավո Խալաթյանը սպասում են իրենց երկրորդ բալիկին: Այն ժամանակ երգչուհին ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր լուրը:
Կամո Սեյրանյանի «Իրիկնային» կոչվող տեսահոլովակի շնորհանդեսին մեր լուսանկարիչը «բռնացրել» է ամուսիներին, լուսանկարում ակնհայտ է Նունեի հղիությունը:
Ապագա բալիկի մասին փորձեցինք մանրամասներ պարզել Ավո Խալաթյանից, ով ընդունեց մեր շնորհավորանքը, սակայն նշեց, որ Նունեի ցանկությամբ մանրամասներ չեն բացահայտում:
ESem.am-ի նույն աղբյուրը մեզ հայտնել է նաև փոքրիկի սեռը, սակայն, հարգելով ծնողների ցանկությունը` առայժմ չհրապարակել այլ մանրամասներ, չեք հայտնի այն` հրապարակլով միայն հղի Նունե Եսայանի լուսանկարը:) Նշենք, որ բալիկը լույս աշխարհ կգա ամռանը:
ESem.am-ը թեթև ծննդաբերություն է մաղթում Նունեին:
ESem.am