Տիկնիկային թատրոնի դերասան Մուրադ Նադիրյանը, ով հեռուստադիտողներին առավել հայտնի է իր սերիալային կերպարներով, երկրորդ անգամ հայր կդառնա: Մոտ մեկ ամսից կծնվի դերասանի և կնոջ' նույն թատրոնի դերասանուհի Աննա Խաչատրյանի դուստրը: 2009 թվականի հուլիսի 17-ին ամուսնացած այս զույգի առաջնեկը տղա է' երկու տարեկան Գևորգը:
esyes.am-ի հետ զրույցում Մուրադը նշեց, որ առաջնեկի ժամանակ ցանկություն է ունեցել աղջիկ ունենալ: «Այս անգամ բժիշկներն ասել են, որ աղջիկ ենք ունենալու, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասաց դերասանը: Նա հիշատակեց ըստ իրեն տարածված այն խոսքը, թե հայրերը միշտ աղջիկների հետ են հեշտ լեզու գտնում, մայրերը տղաների՝ հավելելով, որ ՙաղջիկն իրենն է լինելու, տղան' կնոջինը՚:
Մուրադը նշեց նաև, որ իրենց տղան շատ խանդոտ է: Չգիտենք՝ ինչ ենք անելու, որ հանկարծ չնեղացնի քույրիկին,- ասաց դերասանը և ավելացրեց,- աղջիկս ինձ համար Աստծո տված հրաշք է, դրա համար էլ որոշել եմ նրան Մանանա անունը տալ»:
esyes.am-ը շնորհավորում է զույգին և բարի ազատում մաղթում Աննային:
Ուրախալի լուրը' Արևիկ Իսաջանյանի