Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեթրինի երկրորդ երեխայի ծնունդն սպասվում է 2015 թվականի ապրիլին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ պալատի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Քեթրինը հղի է երկրորդ երեխայով և, ինչպես արքայազն Ջորջի դեպքում, լուրջ տկարություն է զգում:
«Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին ուրախ են հավաստելու, որ իրենք երեխայի ծնվելուն սպասում են 2015 թվականի ապրիլին, դքսուհին վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ հանրության առջև կհայտնվի հոկտեմբերի 21-ին»,-ասված է Քենսինգթոնյան պալատի հաղորդագրության մեջ, որը տարածվել է հոկտեմբերի 20-ին:
Ավելի վաղ Քեմբրիջի դքսուհի Քեթրինն ուժեղ տոքսիկոզի պատճառով չեղարկել էր մի քանիհանրային միջոցառումներ, այդ թվում՝ այցը Մալթա: Դքսուհու փոխարեն Մալթա մեկնեց նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: