Քեմբրիջի դուքս Ուիլյամի ու նրա կնոջ՝ դքսուհի Քեյթ Միդլթոնի սիրո պատմությունը համարվում է աշխարհում ամենառոմանտիկներից մեկը, սակայն ինչպես գրում է Daily Mail-ը, կան բազմաթիվ ուշագրավ մանրամասներ, որոնց մասին աշխարհը մինչ այս տեղյակ չէր։
Գրող Քեթի Նիչոլն իր նոր գրքում բացահայտել է, որ դքսուհու մորը՝ Քերոլին, իր դստեր և արքայազն Ուիլյամի երկարատև ընկերության ժամանակ շատ է անհանգստացրել այն հանգամանքը, որ Քեյթի մատին այդպես էլ նշանադրության մատանի չի հայտնվում։ Ուստի նա գաղտնի հանդիպում է կազմակերպել Ուիլյամի հետ, որի ժամանակ «ճնշում է» գործադրել արքայազնի վրա՝ նշանադրությունն արագացնելու հարցում։
Հեղինակը պնդում է, որ հանդիպումը տեղի է ունեցել 2009 թ.՝ Սուրբ Ծննդից առաջ, որի ընթացքում ապագա միապետը խոստացել է ապագա զոքանչին, որ ոչ միայն նշանադրություն է լինելու, այլև պսակադրություն, որի արդյունքում կստեղծվի ամուր ընտանիք ու կծնվեն երեխաներ, որոնց դաստիարակության հարցում Ուիլյամը խոստացել է ամբողջությամբ ներգրավել Քերոլին։
Գիրքը նաև բացահայտումներ է անում այն հարցի շուրջ, թե ինչպես է ստացվել, որ Քեյթն ընտրել է նույն Սենտ Էնդրյուս համալսարանը, որտեղ որ արքայազն է ընդունվել և ինչպես է ստացվել, որ նրանք հայտնվել են նույն կուրսում։
Պարզվում է, որ ապագա դքսուհին ի սկզբանե ցանկացել է սովորելու համար Էդինբուրգ գնալ, և Սենտ Էնդրյուսը նրա ծրագրերում ամենևին էլ չի եղել։ Թեև Քեյթի գիտելիքները լիովին ներել են երկրի լավագույն կրթական հաստատություններից մեկը՝ Էդինբուրգի համալսարանն ընդունվելու համար, այնուհանդերձ նա անսպասելի փոխել է իր ընտրությունը, երբ հրապարակայնորեն հայտնի է դարձել , որ արքայազն Ուիլյամը պատրաստվում է ուսանել Սենտ Էնդրյուսում։
Քեյթը հրաժարվել է Էդինբուրգի համալսարանում իր տեղից, և ինչպես արքայազը, որը մեկ տարի ընդմիջում է վերցրել, Սենտ Էնդրյուս ընդունվելու համար։ Սակայն դա բավական ռիսկային քայլ էր, քանի որ որևէ երաշխիք չկար, որ Քեյթը կընդունվեր։