Մադամ Տյուսոյի թանգարանի Վաշինգտոնի մասնաճյուղը հանրությանն է ներկայացրել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթի մոմե արձանները, գրում է ИТАР-ТАСС-ը։
Թանգարանի մասնագետները յուրաքանչյուր արձանի ստեղծման վրա աշխատել են 4 ամիս։ Դքսուհու արձանի համար կրկնօրինակվել է բրիտանացի դիզայներ Ալեքսանդր Մաքքուինի զգեստը, որով նա հայտնվել էր 2011թ., Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ։ Արքայազնի արձանին դիզայներները սև դասական կոստյում են հագցրել։
Քեյթի և Ուիլյամի արձանները կանգնեցվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ կրկնօրինակների առաջ։