ESem.am-ն առիթ ունեցել է անդրադառնալու դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանին: Օրերս մեզ հայտնի դարձավ, որ նա և ամուսինը՝ դերասան Նարեկ Հայկազյանը, սպասում են իրենց երկրորդ բալիկին:
Մեզ հետ զրույցում Ծովինարը նշեց, որ հղիության հինգերորդ ամսում է, սակայն դեռևս չի պարզել երեխայի սեռը: «Ի սկզբանե որոշել էի չճշտել երեխայի սեռը, սակայն այնքան անհամբեր եմ, որ հաջորդ անգամ բժշկի այցելելիս կիմանամ»,-ասաց Ծովինարը և հավելեց, որ սեռը ճշտելուց հետո կսկսի գնումներ անել փոքրիկի համար:
Նրա խոսքերով' բալիկի լուրն անսպասելի է եղել իրենց համար, քանի որ չէին ծրագրել այս շրջանում կրկին ծնողներ դառնալ. «Երկրորդ բալիկ ունենալու մասին մտածում էինք, բայց հստակ որևէ բան չէինք ծրագրել: Փոքրիկն Աստծո մեծ նվերն է մեզ»:
Ըստ դերասանուհու' ամուսինը դարձյալ տղա է ուզում, իսկ ինքը ցանկանում է աղջիկ երեխա ունենալ: «Արդեն որոշել ենք, եթե աղջիկ ունենաք, անունը ես կընտրեմ, իսկ տղայի համար Նարեկն անուն կընտրի,- նշեց զրուցակիցս, ում խոսքերով, հղիությունը շատ լավ ու թեթև է անցնում,- Անրիի դեպքում ևս նորմալ հղիություն եմ ունեցել: Մեկ-մեկ մոռանում եմ, որ հղի եմ:) Մի քանի օր առաջ ներկայացում եմ խաղացել ու հանդիսատեսը նույնիսկ չի էլ նկատել, որ բալիկի եմ սպասում»:
Ուրախալի լուրը' Արևիկ Իսաջանյանի