Դերասաններ Անդրանիկ Զաքարյանի և Արաքսյա Մելիքյանի որդու՝ Գուրգենի՝ դպրոցում արած առաջին քայլի մասին ESem.am-ը պատմել է: Պարզվում է'դպրոցին զուգահեռ Գուրգենն այսուհետև ներկայանալու է նաև որպես փոքրիկ դերասան՝ խաղալով Սունդուկյանի անվան թատրոնում: Մեզ հետ զրույցում Արաքսյան նշեց, որ տղան խաղում է «Կովկասի կավճե շրջան» ներկայացման մեջ՝ մարմնավորելով Միխաիլին: «Ներկայացումը մոտ հինգ տարվա կյանք ունի. նախկինում Միխաիլին մարմնավորում էր Արմեն Մարությանի թոռնիկը: Բայց քանի որ երեխաները մեծանում են, այժմ այդ դերը վստահվեց մեր տղային»,- ասաց դերասանուհին, ով ամբողջ ներկայացման ընթացքում հետևել է որդու խաղին:
«Նրա ուսուցչուհին էր եկել ու նվեր էր բերել, ինչից Գուրգենը շատ էր ոգևորվել: Ասեմ, որ շատ ուրախ էր ու իրեն արդարացրեց»,-մեծ ուրախությամբ նշեց Արաքսյան: Նա պատմեց նաև, որ երբ որդին բեմ է դուրս եկել, հանդիսատեսը հիացական «աաաաա»-ով է ընդունել նրան: Մինչ ներկայացումը, Գուրգենը վարագույրի հակառակ կողմից հետևել է հավաքվող հանդիսատեսին, իսկ դրա ավարտից հետո սպասել է գլուխ տալու պահին(պակլոնին):
Թեև այսուհետև Գուրգենը կխաղա նշված ներկայացման մեջ, ապագայում նա ֆուտբոլիստ դառնալու ցանկություն ունի: Արաքսյայի խոսքերով՝ տղան ներկայացման մեջ խաղալու համար վարձատրվում է: «Նա մեկ տարեկանից սկսած նկարահանվել է «Կյանքի կառուսելում» և այդ ժամանակվանից սկսած իր լուման ունի մեր ընտանեկան բյուջեում»,-ավելացրեց դերասանուհին: