Life.panorama.am-ը գրում է.
1. Երբեք մի փորձեք որևէ բան փոխել
Եթե ամուսնու հետ բնակվելու եք նրա ծնողների մոտ, ապա, նախևառաջ, առաջնորդվեք այդ տանը գործող կանոններով: Եթե դրանք արհամարհեք, կարող է լուրջ վիճաբանության առիթ դառնալ: Պետք է փորձել ընդունել ամուսնու ծնողների տան կանոնները, քանի որ, ամեն դեպքում, 10-15 տոկոսից ավելի փոփոխության չեք կարող հասնել:
Նույնը վերաբերում է նաև ամուսնուն: Եթե պատրաստվում եք ապրել կնոջ ծնողների տանը, պարտավոր եք ենթարկվել նրանց տան կանոններին:
2. Անձնական խնդիրները լուծեք երկուսով
Բոլորին է հայտնի, որ ավագ սերնդի ներկայացուցիչների խորհուրդները հաճախ նյարդայնացնում են: Սակայն երիտասարդ ամուսիններն էլ չպետք ավելորդ առիթ ընձեռեն նրանց՝ խառնվել իրենց անձնական կյանքին: Եթե ծնողներից մեկը դեմ է ձեր ամուսնությանը, փորձեք առհասարակ չհարցնել նրա կարծիքը: Ծնողներին կարելի է մասնակից դարձնել միայն այն դեպքում, երբ լիովին վստահ եք, որ նրանց միջամտությունը կլինի առանց վեճերի և բղավոցների և առանց ձեր անձնական կյանքին խառնվելու:
3. Ընտանիքում չի կարելի բամբասել
Օրինակ՝ ձեր մայրը դժգոհում է ձեր ամուսնուց, իսկ նա էլ չի համակրում ձեր մորը: Երբեք նրանցից մեկի ասածները մի փոխանցեք մյուսին, այլապես հենց դուք տարաձայնությունների առիթ կստեղծեք: Ավելի լավ է, նրանց ասեք, եթե իրարից դժգոհություններ ունեն, թող միմյանց դեմ առ դեմ ասեն:
Շարունակությունը` այստեղ: