Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դոլարային միլիարդատեր է դարձել իր «Eras» շրջագայության շնորհիվ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
«Գրեմմի»-ի հաղթողի կարողությունը ներկայումս գնահատվում է 1,1 միլիարդ դոլար:
«Eras» շրջագայությունը, որի տոմսերն արագ սպառվեցին, սկսվեց մարտին և տևեց ամբողջ ամառ։
Բացի այդ, Թեյլոր Սվիֆթի հյուրախաղերի մասին պատմող ֆիլմը՝ «Taylor Swift: The Eras Tour»–ը, ԱՄՆ-ում և Կանադայում վերջին շաբաթավերջին վաստակել է 96 միլիոն դոլար: