Թեյլոր Սվիֆթը American Music Awards-ի (AMA) մրցանակը կստանա «տասնամյակի արտիստ» հեղինակավոր անվանակարգում: Այդ մասին հայտնել Է Variety-ն:
«Նա AMA-ի ամենաշատ պարգեւներն ունի այս տասնամյակում: 2019 թվականին Սվիֆթը պարգեւի Է ներկայացված հինգ անվանակարգում: Բացի այդ, նա նոյեմբերի 24-ին մասնակցելու Է AMA-ի Live համերգին Նյու Յորքում»,-ասված Է American Music Awards-ի հայտարարության մեջ:
Անցյալ տարի երգչուհին Ուիթնի Հյուսթոնից առաջ Էր անցել կանանց շրջանում AMA-ի պարգեւների թվաքանակով, իսկ այս տարի նա բոլոր հնարավորություններն ունի գերազանցելու Մայքլ Ջեքսոնին, որը դեռ առաջատարն Է իր 24 մրցանակով: Այսօրվա դրությամբ Թեյլորն ունի 23 մրցանակ:
Այս տարի Սվիֆթն անվանակարգված Է տարվա տեսահոլովակ, սիրված փոփ/ռոք ալբոմ (Lover), սիրված փոփ/ռոք երգչուհի, սիրված ժամանակակից կատարող, տարվա երգիչ կատեգորիաներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: